Բաժին. Ֆինանսական

ԱՊՊԱ շուկան՝ ըստ 6 խաղացողների

2016 թվականի վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել 468 հազար 171 ավտոտրանսպորտային միջոց: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 27%:

ԱՊՊԱ շուկայում գործող 6 ապահովագրական ընկերություններից իր մասնաբաժնով երկրորդ տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է՝ 21%: Երրորդը «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունն է՝ 19% մասնաբաժնով:

Միևնույն ժամանակ, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 12%, «ՌԵՍՈ»-ինը՝ 14%:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 7%:

Share