Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է բանկի հերթական մասնաճյուղը գյուղական համայնքում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է թվով 59-րդ մասնաճյուղը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Երևանյան 10/1 հասցեում: Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղը Արմավիրի մարզում գործող մասնաճյուղերից 4-րդն է, առաջինը՝  գործարկված գյուղական համայնքում։

Նոր գործարկված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով և տրամադրելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, իսկ շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ այն կկարողանա սպասարկել ոչ միայն Արմավիրի, այլև Արագածոտնի մարզի մի շարք համայնքների:

Մինչև  ս.թ. մարտի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նորաբաց «Բաղրամյան» մասնաճյուղում  կգործեն հատուկ սակագներ մի շարք պրոդուկտների համար: Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք  բանկի նորաբաց մասնաճյուղ կամ զանգահարե՛ք 010318888 հեռախոսահամարով:

Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝  կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Share