Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 27/01/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 486.38 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.47 դրամով և կազմել 520.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 8.10 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.69 դրամով և կազմել 610.07 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 86.72 դրամով և կազմել 18603.91 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.15 դրամով և կազմել 263.65 դրամ: Պլատինի գինը նվազել է 331.58 դրամով և կազմել 15199.63 դրամ:

Share