Բաժին. Ֆինանսական

ՀՀ Խոշոր Հարկատուներ. 2016թ.՝ Գազպրոմ Արմենիան առաջինն է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կոմիտեի կողմից հրապարակել է 2016թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ պետբյուջե վճարելով շուրջ 42.38 մլրդ դրամ հարկ՝ 2015թ. համեմատ -0.27 մլրդ դրամ: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը երկրորդ հորիզոնականում է՝ 22.57 մլրդ դրամ՝ 2015թ. համեմատ +8.87 մլրդ դրամ:  Հայաստանի Էլեկտրական ցանցերը երրորդն են՝ 17.26 մլրդ դրամ՝ 2015թ. համեմատ -0.77 մլրդ դրամ։

Որոտանի ՀԷԿ-ը չորրորդն է` 15.53 մլրդ դրամ` 2015թ. համեմատ -1.42 մլրդ դրամ։ Հինգերորդ տեղում է Ալեքս-Գրիգը՝ 14.86 մլրդ դրամ՝ 2015թ. համեմատ -3.39 մլրդ դրամ։ Վեցերորդ հորիզոնականում է ՍիՓիԷս Օիլը՝ 13.79 մլրդ դրամ՝ 2015թ. համեմատ +4.33 մլրդ դրամ։ Յոթերորդ տեղում է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը՝ 13.36 մլրդ դրամ՝ 2015թ. համեմատ +8.6 մլրդ դրամ։ Ղ-տելեկոմը, 12.81 մլրդ դրամ ցուցանիշով, ութերորդ հորիզոնականում է՝ 2015թ. համեմատ -5.82 մլրդ դրամ։ Արմենտելն իններորդն է՝ 12.43 մլրդ դրամ՝ 2015թ. համեմատ -3.04 մլրդ դրամ։ Տասնյակը եզրափակում է Ֆլեշը՝ 10.91 մլրդ դրամ՝ 2015թ.-ի համեմատ -1.84 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 175.9 մլրդ դրամ հարկ, ինչը 2015թ.-ի համանման ցուցանիշից պակաս է 15.97 մլրդ դրամով։

Ինչ կայանում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 442.94 մլրդ դրամ է, ինչը 4.56 մլրդ դրամով գերազանցում է 2015թ.-ի համանման ցուցանիշը։

Share