Բաժին. Ֆինանսական

ՀՀ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունների կողմից 2016թ.-ին վճարված հարկերի ծավալը նվազել է 23.73%-ով

ՀՀ ՊԵԿ կողմից հրապարակվել է 2016թ. Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը։ Խոշոր հարկատուների ցուցակում են նաև ՀՀ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները՝ Ղ-Տելեկոմ (Վիվասել-ՄՏՍ), Արմենտել (Beeline), Յուքոմ (Ucom) և ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ)։

Ղ-Տելեկոմի կողմից 2016թ.-ին վճարվել է 12.81 մլրդ դրամ հարկ, 2015թ.-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է կրճատում 5.81 մլրդ դրամով կամ 31.22%-ով։ Արմենտելի կողմից վճարված հարկերի ծավալը 2016թ.-ին կազմել է 12.43 մլրդ դրամ, ինչը 2015թ.-ի համանման ցուցանիշից պակաս է 3.04 մլրդ դրամով կամ 19.64%-ով։ Յուքոմի կողմից 2016թ.-ին վճարվել է 4.45 մլրդ դրամ հարկ, 2015թ.-ի ցուցանիշի (Օրանժ Արմենիայի և Յուքոմի հարկերի ընդհանուր ծավալ) համեմատ արձանագրվել է կրճատում 0.60 մլրդ դրամով կամ 11.86%-ով։ Ռոստելեկոմի կողմից 2016թ.-ին մուծվել է 0.63 մլրդ դրամ հարկ, ինչը 2015թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 0.017 մլրդ դրամով կամ 2.86%-ով։

Ինչ կայանում է ընդհանուր ցուցանիշներին, ապա հեռահաղորդակցական առաջատար ընկերությունների կողմից 2016թ.-ին մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 30.32 մլրդ դրամ, ինչը 2015թ.-ի համանման ցուցանիշից պակաս է 9.43 մլրդ դրամով կամ 23.73%-ով։

Հիշեցնենք, որ վերոնշյալ ընկերություններին է բաժին ընկնում ՀՀ բջջային բաժանորդների 100%-ը, ամրկակցված հեռախոսակապի բաժանորդների գրեթե 100%-ը և ինտերնետի բաժանորդների մոտ 98%-ը։

Share