Բաժին. Ֆինանսական

Երևանի քաղաքապետարան. հաստատվել է Երևանի 2016թ․ բյուջեի կատարման հաշվետվությունը

Երևանի ավագանու մարտի 17-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քննարկվել և հաստատվել է Երևան քաղաքի 2016թ․ բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն որի եկամուտների մասով կատարողականը կազմել է 102,2%:

Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են:

Ավագանու մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը:

Share