Բաժին. Ֆինանսական

Ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ-ում կլինի 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, Ծառուկյան Դաշինք, ԵԼՔ, ՀՅԴ

ՀՀ ԿԸՀ-ն հայտարարել է, որ ապրիլի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ ստացվել են բոլոր 2009 տեղամասերի տվյալները:

Նախնական արդյունքների համաձայն հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ 49.12% կամ 771,247 ձայն, երկրորդ հորիզոնականում է Ծառուկյան Դաշինքը՝ 27.32% կամ 428,965 ձայն, երրորդ հորիզոնականում ԵԼՔ դաշինքն է՝ 7.77% կամ 122,049 ձայն, չորրորդը ՀՅԴ-ն է՝ 6.57% կամ 103,173 ձայն։ Վերոնշյալ ուժերն անցնում են Ազգային Ժողով։

Ընտրությունների մնացած մասնակիցների մոտ գրանցվել են հետևյալ արդյունքները.

5. Հայկական վերածնունդ – 3.71% / 58,277

6. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք – 2.7% / 32,504

7. Կոնգրես-ՀԺԿ դաշինք – 1.65% / 25,975

8. Ազատ դեմոկրատներ – 0.94% / 14,746

9. Կոմունիստական կուսակցություն – 0.75% / 11,745

Share