Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկերի համար ֆունտ ստեռլինգն ավելի ու ավելի հաճախ ավելի գերադասելի է եվրոյից

Աշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից: Սրանք են Central Banking Publications-ի եւ HSBC-ի հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ցույց Է տվել աշխարհի 80 կենտրոնական բնակերում պահուստների կառավարման պատասխանատուների հարցումը, նրանք Էապես կրճատել են եվրոյով իրենց ակտիվները, իսկ  հարցվածներից մի քանիսն Էլ ընդհանրապես ազատվել են դրանցից: Դրանց ներդրումները միագումար կազմում են 6 տրիլիոն եվրո: Ֆունտն, ընդհակառակը, կարգավորիչները համարում են բավականին կայուն:

Կենտրոնական բանկերը զգուշանում են Եվրամիության քաղաքական անկայունությունից, անհանգստացած են հանրակցության տնտեսական  աճի ցածր տեմպերից եւ Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից: Այս ամենը պայամանավորում Է վստահության նվազումը համաեվրոպական արժույթի նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի տնտեսությունն, ընդհակառակը, ներդրումների համար ավելի անվտանգ Է դիտվում երկարաժամկետ առումով, չնայած Եվրամիությունից դուրս գալու հետ կապված անորոշությանը: Հարցման մասնակիցների 71 տոկոսի խոսքով՝ Brexit-ը չի ազդել երկարաժամկետ հեռանկարով ֆունտի գրավչության վրա:

Share