Բաժին. Ֆինանսական

2017թ. հունվար-փետրվարին Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 32.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 276.7 հազար լիտր վիսկի։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 32.5%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 53.2%-ով և կազմել 613.9 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության անկումը կազմել է 6.8% և կազմել 1,325.3 հազար լիտր։

Share