Բաժին. Ֆինանսական

Մարտին ՀՀ դրամն արժևորվել է

Մարտին, փետրվար ամսվա համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազում. ՀՀ դրամն արժևորվել է:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2017թ. մարտին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.4% և 0.4%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 0.4% և 0.7% հավելաճ:

2017թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.83 դրամ, ինչը 0.3%-ով ցածր է 2016թ. մարտի համապատասխան ցուցանիշից (486.33 դրամ):

Share