Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. ոսկու գնման և բացթողնման գներ՝ ապրիլ 17-23

ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների գնման և բացթողնման գները ապրիլի 17-23-ի համար:

Ոսկու գնման գինը կազմել է 18,205.63 դրամ մեկ գրամի համար, իսկ բացթողնման գինը՝ 19,788.72 դրամ:

Արծաթի գնման գինը կազմել է 261.61 դրամ մեկ գրամի համար, իսկ բացթողնմանը գինը` 284.36 դրամ:

Պլատինի գնման գինը կազմել է 13,755.96 դրամ մեկ գրամի համար, իսկ բացթողնմանը` 14,952.13 դրամ:

Պալադիումի գնման գինը կազմել է 11,466.28 դրամ մեկ գրամի համար, իսկ բացթողնմանը՝ 12,463.35 դրամ:

Share