Բաժին. Ֆինանսական

ՀՀ Խոշոր Հարկատուներ. 2017թ. I եռամսյակ՝ Գազպրոմ Արմենիան կրկին առաջինն է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կոմիտեի կողմից հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ պետբյուջե վճարելով շուրջ 16.84 մլրդ դրամ հարկ՝ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ +1.24 մլրդ դրամ: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը երկրորդ հորիզոնականում է՝ 5.48 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +2.55 մլրդ դրամ: Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը երրորդն է՝ 4.7 մլրդ դրամ՝ ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +2.7 մլրդ դրամ։

Ալեքս Հոլդինգը չորրորդն է՝ 4.49 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +1.19 մլրդ դրամ։ Հայաստանի Էլեկտրական Ցանցերը հինգերորդն է՝ 4.11 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +0.015 մլրդ դրամ։ Վեցերորդ հորիզոնականում ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնն է՝ 3.48 մլրդ դրամ՝ ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +1.17 մլրդ դրամ։ Կապանի Լեռնահարստացման Կոմբինատը յոթերորդն է՝ 3.05 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +2.48 մլրդ դրամ։ Ութերորդ հորիզոնականում ՀԱԷԿ-ն է, ատոմակայանի վճարած հարկերի ծավալը 2.57 մլրդ դրամ է՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ -0.45 մլրդ դրամ։ Ֆիլիպ Մորիս Արմենիան իններորդն է՝ 2.35 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ -0.87 մլրդ դրամ։ Տասնյակը եզրափակում է Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը՝ 2.34 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ +0.481 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 49.42 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշից ավել է 12.26 մլրդ դրամով։ Ինչ կայանում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 174.96 մլրդ դրամ է, ինչը 18.41 մլրդ դրամով գերազանցում է 2016թ.-ի համանման ցուցանիշը։

Share