Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%

Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա  ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը`  -2,9%, ծառայությունների սակագներինը`  -2,3%: Սննդամթերք ապրանքախմբի գնաճը  հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ: Հարկ է նշել, որ ծառայությունների  12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների  իջեցման ազդեցությունը:

Ապրիլ ամսվա  գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման  տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում  երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար:

Share