Բաժին. Ֆինանսական

«Վստահություն ազգային արժույթին». Հայաստանի բանկերում աճել են դրամային ավանդները

2016 թվականին Հայաստանի տնային տնտեսությունների բանկային ավանդների տեսքով պահվող խնայողություններն ավելացել են շուրջ 15%-ով և կազմել 1 տրիլիոն 155 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում՝ դրամային ավանդները կազմել են ընդհանուր տնային տնտեսությունների ավանդների մոտ մեր երրորդը:

Ինչպես փաստում են Կենտրոնական բանկի վերլուծաբանները՝  մեր երկրում արտարժութային ավանդների բարձր տեսակարար կշիռը շարունակում է սահմանափակել դրամային ակտիվներում ֆինանսական միջոցների տեղաբաշխման և հատկապես տնային տնտեսություններին դրամով վարկավորելու բանկերի հնարավորությունները:

Հարկ է նաև նշել, որ հաշվետու տարում ավանդների աճն ուղեկցվել է տնային տնտեսություններից ներգրաված դրամային և դոլարային ավանդների տոկոսադրույքների նվազմամբ:

Share