Բաժին. Ֆինանսական

Մայիսին ՀՀ դրամն արժևորվել է

Մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.2% և 0.4% նվազում. ՀՀ դրամն արժևորվել է:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին, տարեսկզբի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.1%-ով և 0.1%-ով:

Միևնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.6% և 0.9% նվազում:

2017թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 483.4 դրամ, ինչը 1.1%-ով գերազանցել է 2016թ. մայիսի համապատասխան ցուցանիշը (478.37 դրամ):

Share