Ֆինանսական | 00:01 17/06/17

Ռոնալդուն լքում է Ռեալ Մադրիդը. պատճառը խոշոր չափով հարկերից խուսափելու մեղադրանքներն են

Իսպանական Ռեալի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ «արքայական ակումբից»:

Այս մասին հայտնել է իսպանական Marca-ն: Ֆուտբոլիստը հիասթափված է դատարանի կողմից իր դեմ ներակայացված մեղադրանքների պատճառով: Դատախազության ենթադրություններով՝ Ռոնալդուն գաղտնի մշակված պլանի համաձայն խուսափել է 14,7 միլիոն եվրո հարկից:

Պտտվող լուրերի համաձայն՝ Ռոնալդուն վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից և այդ մասին արդեն տեղեկացրել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Որոշ տեղեկությունների համաձայն Ռեալը Ռոնալդոյի տրանսֆերի համար պահանջում է 400 մլն դոլար։

Հիշեցնենք, որ մինչ այս Իսպանիայի հարկահավաք մարմինները հարկերից խուսափելու մեջ մեղադրել էին նաև Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիին, այս դեպքում գործն անգամ հասել էր պայմանական պատիժներին։