Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթացներ «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հուլիսի 17-ից 20-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հուլիսի 14-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 17

18:30-20:00 – Թեմա 1. «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներ (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ հայտարարագրման, ավելացված արժեքի հարկի հաշվարկման, վճարման և հաշվանցման հետ կապված առանձնահակտություններ): Դասախոս՝ Ա. Ալոյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան։

Դասընթացի 2-րդ օր՝ հուլիսի 18

18:30-20:00 – Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոսներ՝ Գ. Օհանյան Գ. Կիլինյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)։

20:15-21:45 – Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Հ. Յանիկյան։

Դասընթացի 3-րդ օր՝ հուլիսի 19

18:30-20:00 – Թեմա 5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Ղազարյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 6. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ։ Դասախոս՝ Ա.Մաթոսյան։

Դասընթացի 4-րդ օր՝ հուլիսի 20

18:30-20:00 – Թեմա 7. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան։

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 7. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան։

Դասընթացի դասավանդողներ.

1. Սամվել Եղիկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

2. Գոհար Օհանյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

3. Գայանե Կիլինյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Հովհաննես Յանիկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հհարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Աստղիկ Ղազարյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

6. Ասանեթ Ալոյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

7. Արմինե Մաթոսյան – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի տեղակալ, աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ

Share