Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի հուլիսի 20-ից 21-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև հուլիսի-19-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 011 801 071, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 20

10:00-11:30 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ։ Դասախոս՝ Ս. Ստեփանյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-12:30 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ։ Դասախոս՝ Ս. Ստեփանյան

12:30-13:15 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք։ Դասախոս՝ Ա. Ժամկոչյան

13:15-13:30 – Ընդմիջում (Սրճդադար)

13:30-15:00 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք։ Դասախոս՝ Ա. Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր՝ հուլիսի 21

10:00-11:30 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր։ Դասախոս՝ Լ. Նալբանդյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-13:15 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր։ Դասախոս՝ Լ. Նալբանդյան

Դասընթացի դասավանդողներ

1. Սոսե Ստեփանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

2. Անահիտ Ժամկոչյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

3. Լևոն Նալբանդյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Share