Բաժին. Ֆինանսական

Նվազագույնի կհասցվեն հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը, նշել է. «Վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով, իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ: Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալում եմ Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը»: Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել: ՊԵԿ նախագահը նշել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՊԵԿ-ը ԿԲ-ի հետ մշակել է նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի և կմտնի կիրառության մեջ:

Share