Բաժին. Ֆինանսական

ԱԳԲԱ Լիզինգ. կնքվել է 1 մՎտ հզորությամբ արևային կայանի ֆինանսավորման պայմանագիր

ԱԳԲԱ Լիզինգից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր «Բաղրամյան Շին» Ընկերությունների Խմբի հետ կնքվել է առաջին 1 մՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտաին կայանի ֆինանսավորման պայմանագիրը։ Սույն գործարքն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՄԲԻ պատմության մեջ ամենախոշոր գործարքն է վերականգնվող էներգիայի ոլորտում:

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում:

«Գրին Լիզինգ»-ի միջոցով արդեն իսկ իրականացվել է արևային ֆոտովոլտայիկ համակարգերի և արևային ջրատաքացուցիչների ավելի քան 70 նախագծի ֆինանսավորում՝ թե՛ ֆիզիկական, և՛ թե իրավաբանական անձանց համար, և էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման ավելի քանի 150 նախագիծ:

Share