Բաժին. Ֆինանսական

Իրանը փոխում է դրամական միավորը՝ ռիալից անցում է կատարվում թումանին

Իրանի կառավարությունը հավանություն Է տվել ներկայումս գործող դրամական միավորից՝ ռիալից, նորի՝ թումանի անցմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի քարտուղար Մոհսեն Հաջի Միրզայեին: «Ներկայիս որոշումը նպատակամղված Է դրամական հաշվարկների պարզեցմանը,- մեջբերում Է անում գործակալությունը պաշտոնյայի խոսքից: Մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի, այսպիսով գները նշող թվերում կկրճատվի մեկ զրո»:

Նրա խոսքով՝ նոր դրամական միավորի անցման հարցը վերջին կես տարում ուսումնասիրել Է կառավարության տնտեսական հանձնաժողովը: Դրամական բարենորոգության նախագիծն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Կենտրոնական բանկը ներկայացրել Է անցյալ տարվա նոյեմբերին: Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) շրջանառության մեջ Է եղել մինչեւ 1932 թվականը, երբ փոխաինվել Է ռիալով: Այժմ տեղի Է ունենում հակառակ փոխարինումը:

Մինչեւ հիմա թումանը պաշտոնական դրաման միավոր Է համարվում Իրանում: Կենտրոնական բանկի թղթադրամների վրա եւ խանութների գնացուցակներում նշվել Է ռիալ, բայց առօրյա խոսքում իրանցիները միշտ օգտագործում Էին «թուման», ինչը որոշակի խառնաշփոթություն Էր մտցնում:

Վերջին տարիների գնաճի հետեւանքով ռիալն զգալիորեն արժեզրկվել Է: Ներկայումս ամերիկյան դոլարն Իրանի փոխանակման կետերում արժե 39 հազար ռիալ, իսկ հիմա այն կարժենա 3,9 հազար թուման: Փաստորեն Իրանում կատարվում Է արժեմեծացում մեկ նիշով: Ավելի վաղ առաջարկվում Էր թղթադրամներից հանել երեք եւ նույնիսկ չորս զրո, սակայն վերջին հաշվով որոշում Է ընդունվել հրաժարվել այդքան արմատական միջոցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share