Բաժին. Ֆինանսական

Քննարկվել են ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված միջոցառումները

Հուլիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:

Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում  ընդգրկված համապատասխան  ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված բյուջետային միջոցների հատկացմանը, նոր միջոցների մոբիլիզացմանը, պետական ֆինանսների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովող միջոցառումներին, ծրագրային բյուջետավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Share