Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2017թ.-ի հուլիսի 26-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 15,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9% տոկոսադրույքով և 12 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMAMRBB17ER1) բորսայում կշրջանառվեն AMRBB7 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ Բանկի նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ս.թ. հուլիսի 13-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել էր 1,500,187,400 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.9867%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

Share