Բաժին. Ֆինանսական

ՀՀ Խոշոր Հարկատուներ. 2017թ. II կիսամյակ՝ Գազպրոմ Արմենիան շարունակում է գլխավորել ցուցակը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կոմիտեի կողմից հրապարակել է 2017թ. երկրորդ կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ պետբյուջե վճարելով շուրջ 24.47 մլրդ դրամ հարկ՝ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ -91.45 մլն դրամ կամ -0.37%: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը երկրորդ հորիզոնականում է՝ 14.61 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +2.78 մլրդ դրամ կամ +23.5%: Հայաստանի Էլեկտրական Ցանցերը երրորդն է՝ 11.88 մլրդ դրամ՝ ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +2.66 մլրդ դրամ կամ +28.8%։

Ալեքս Հոլդինգը չորրորդն է՝ 11.26 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +3.96 մլրդ դրամ կամ +54.25%։ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հինգերորդն է՝ 9.75 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +6.66 մլրդ դրամ կամ +215.68%։ Վեցերորդ հորիզոնականում Գեոպրոմայնինգ գոլդն է՝ 8.16 մլրդ դրամ՝ ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +4.15 մլրդ դրամ կամ +103.57%։ ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը յոթերորդն է՝ 6.19 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +587.84 մլն դրամ կամ +10.5%։ Ութերորդ հորիզոնականում Թեղուտն է, որի վճարած հարկերի ծավալը 6.02 մլրդ դրամ է՝ 2016թ. առաջին եկիսամյակի համեմատ -1.82 մլրդ դրամ կամ -23.27%։ Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը իններորդն է՝ 5.35 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին կիսմյակի համեմատ -101.39 մլն դրամ կամ -1.86%։ Տասնյակը եզրափակում է ՝ Ֆիլիպ Մորիս Արմենիան 5.13 մլրդ դրամ՝ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ +1.25 մլրդ դրամ կամ +32.16%:

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 102.82 մլրդ դրամ հարկ, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշից ավել է 20.03 մլրդ դրամով կամ 24.19%-ով։

Ինչ կայանում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 238.59 մլրդ դրամ է, ինչը 19.13 մլրդ դրամով կամ 8.72%-ով գերազանցում է 2016թ.-ի համանման ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 378.48 մլրդ դրամ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 31.78 մլրդ դրամով կամ 9.16%-ով։

Share