Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանի արտաքին պարտքն արդեն կազմում է ՀՆԱ 20.4%-ը

Ադրբեջանը մինչև 2017թ. հուլիսի 1-ը միջազգային ֆինանսական, բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 11,2 մլրդ դոլարի վարկային համաձայնագրեր, ինչը 2017-ի հունվարի 1-ի համեմատ 285,4 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով ավելի է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Պարտապան կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն` 2017-ի հունվարի 1-ից հետո կնքված վարկային համաձայնագրերի արդյունքում 2017-ի 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի ընդհանուր արտաքին պարտքն ավելացել է 193,5 մլն դոլարով կամ 2,8 տոկոսով` կազմելով  7,1 մլրդ դոլար:

Օգտագործված կամ պետական պարտք համարվող վարկերի արդյունքում Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 18,2 տոկոսը, իսկ մեկ շնչին հասնող արտաքին պարտքը կազմում է 1232,1 մանաթ:

2017-ի հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքի արտարժույթային պատկերը հետևյալն է` «Արտարժույթի միջազգային հիմնադրամի հատուկ փոխառության իրավունքները» 7,6 տոկոս, դոլարով պարտքը կազմում է 75,4 տոկոս, եվրոյովը` 13 տոկոս, չինական յուանով` 2,5 տոկոս, այլ արժույթներով` 1,5 տոկոս: Ադրբեջան ներգրավված վարկերի 32 տոկոսը կազմում են ֆիքսված տոկոսադրույքով վարկերը, 68 տոկոսը` փոփոխական տոկոսադրույքով վարկերը:

Ադրբեջանի արտաքին պարտքի 57,9 տոկոսը հաշվետու ժամանակաշրջանից հետո 10 տարի ժամկետով են, 12,38 տոկոսը` 20 տարի ժամկետով, 4,1 տոկոսը` 20 տարուց ավելի ժամկետով:

2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 20,4 տոկոսը:

Share