Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 18/08/17

Օգոստոսի 18-ի նիստում ԿԲ խորհուրդը գրանցել է «ՍԵՐԱՖԻՄ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ հաստատուն կապիտալով ոչ հրապարակային կորպորատիվ փակ մասնագիտացված ներդրումային ֆոնդը: Գրանցվել են նաև «Յունիթ Ասեթ Ֆանդ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային մասնագիտացված չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի, «Լիմիթլես» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի, «ՀՈՎԱՐԴ ՓՐՈՓԸՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ՀՈՎԱՐԴ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները: Խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները եւ լրացումները:

Վերաձևակերպվել է «ԱՌԱՋԻՆ ԳՐԱՎԱՏՈՒՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ  ԳԳ-Ե 304 լիցենզիան:

«ԷԴ-ՀԱԿ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատնային գործունեության լիցենզիա:

Share