Բաժին. Ֆինանսական

Google-ը ներկայացրել է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգը

Google կորպորացիան պաշտոնապես ներկայացրել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ Android 8.0, որն անվանվել է Android Oreo կամ Android O: Սովորույթի համաձայն, Android-ի վերջին տարբեկաը նույնպես անվանվել է Google-ի աշխատակիցների կողմից սիրված քաղցրավենիքի անունով։

Նոր համակարգը զգալիորեն ավելի արագ է նախորդից։ Այն 2 անգամ ավելի արագ է բեռնվում։ Համակարգը նաև նվազագույն է հասցնում հետին գորընթացները, դրա համար ոչ ակտիվ հավելվածներին գործառույթների համար ներդրվել են մի շարք սահմանափակումներ։ Սույն նորամուծություններն Android О դարձնում են առավել էներգախնայող։ Android O-ում կատարելագործվել է նաև տեքստերի կրկնօրինակման և տեղադրման Smart Text Selection համակարգը։

Օպերացիոն համակարգի անվտանգությունը կապահովի Google Play Protect համակարգը, որը ոչ միայն կհեռացնի վտանգավոր հավելվածները Google Play-ից, այլ նաև կստուգի սմարթֆոնում առկա հավելվածները։ Google Play Protect նաև կօգնի գտնել կորած Android սարքավորումները։ Android O օպերացիոն համակարգի նորարարություններից մեկն էլ 60 նոր էմոջիի գործարկումն է։

Սպասվում է, որ Android O օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոքնները կլինեն Google Pixel և Google Nexus 5X/6P մոդելները։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa

Share