Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. Վարդան Արամյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է  Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:

Share