Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ միացել են մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին

Սույն թվականի օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Ծրագրից օգտվելու նպատակով պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները կարող են համագործակցել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ և մինչև 2017թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել համապատասխան պայմանագրեր` ըստ բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևի:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3 տոկոս: Յուրաքանչյուր ընկերությանը  տրամադրվող վարկի առավելագույն գումարը  կկազմի 150.0 մլն դրամ:

Share