Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. «Հարկաբյուջետային կանոնների արդիականացում» խորագրով քննարկում

Օգոստոսի 30–ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ և ՀՀ տարբեր գերատեսչությունների, մասնավոր կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու անկախ տնտեսագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ հարկաբյուջետային կանոնների արդիականացման վերաբերյալ:

Հանդիպման նպատակն էր ներկա գտնվող ոլորտի մասնագետներին, ինչպես նաև «Վեբինար» գործիքի միջոցով հասարակության տարբեր շահագրգիռ անդամներին ներկայացնել ու նրանց հետ քննարկել հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթ միջոցառումներից մեկը: Մասնավորապես՝ քննարկվել են պետական պարտքի և պետական բյուջեի պակասուրդի ներկայումս գործող կանոնները, դրանց առավելությունները և թերությունները, դրանց վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային ներկա կանոնների արդիականացման և նոր սերնդի կանոնների ներդրման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից մշակված առաջարկությունների փաթեթները:

Քննարկումների արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվել է, որ գործող հարկաբյուջետային կանոնները անհրաժեշտ է վերանայել, արդիականացնել և ներդնել տնտեսության կայունացմանն ու տնտեսական աճի ապահովմանն ուղղված նոր և առավել արդյունավետ ձևաչափով:

Share