Բաժին. Ֆինանսական

Արդշինբանկն առաջինը թողարկեց АrCa – Мир վճարային քարտերը

Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում:

Ինչպես նշվել էր նախագիծն իրականացնողների կողմից, այս համատեղ քարտերի թողարկման և սպասարկման հիմնական նպատակը երկու երկրների քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, անկանխիկ վճարումների զարգացումը և ազգային վճարային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնումը:

«Արդշինբանկն այսօր պաշտոնապես մեկնարկում է «АrCa – Мир» վճարային քարտերի տրամադրման և սպասարկման գործընթացը: Լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ մենք առաջինն ենք մեկնարկում այս քարտերի թողարկումը: Հարկ եմ համարում հիշեցնել, որ դեռևս սույն թվականի հուլիս ամսից սկսած Արշինբանկի բոլոր բանկոմատները լիովին սպասարկում են «Мир» վճարային քարտերը», – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

«АrCa – Мир» քարտերի սակագների, ինչպես նաև տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/hRGdwe, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր»  ծառայությունից:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Share