Ֆինանսական | 13:53 11/09/17

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի սեպտեմբերի 19-ից 23-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 35.000 ՀՀ դրամ է (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 19

18:30-20:00 - Թեմա 1. Եկամտային հարկ - Ա.Ղազարյան

20:00-20:15 - Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 - Թեմա 2. Ավելացված արժեքի հարկը և վճարողները - Ա. Ալոյան

Դասընթացի 2-րդ օր՝ սեպտեմբերի 20

18:30-19:15 - Թեմա 3. Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը - Ա. Ալոյան

19:15-20:00 - Թեմա 4. Ավելացված արժեքի հարկի արտոնությունները և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկումը - Ա. Ալոյան

20:00-20:15 - Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 - Թեմա 5. Ավելացված արժեքի հարկի հաշվարկումը - Ա. Ալոյան

21:00-21:45 - Թեմա 6. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը - Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր՝ սեպտեմբերի 22

18:30-20:00 - Թեմա 7. Շահութահարկ - Գ. Օհանյան Գ. Կիլինյան

20:00-20:15 - Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 - Թեմա 7. Շահութահարկ - Գ. Օհանյան Գ. Կիլինյան

Դասընթացի 4-րդ օր՝ սեպտեմբերի 23

18:30-20:00 - Թեմա 8. Հարկային հսկողություն - Ս. Եղիկյան

20:00-20:15 - Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 - Թեմա 8. Հարկային հսկողություն - Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ասանեթ Ալոյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

2. Աստղիկ Ղազարյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Սամվել Եղիկյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Գայանե Կիլինյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գոհար Օհանյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ