Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ. աշխարհում կաշառքների տարեկան ծավալը 2 տրլն դոլար է

Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում Է մինչեւ 2 տրլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:

«Կաշառքների՝ կոռուպցիայի միայն մի մասի տարեկան գինը կազմում Է 1,5 տրիլիոնից մինչեւ 2 տրիլիոն դոլար, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի համաշխարհային ծավալի մոտավորապես 2 տոկոսը: Դա միայն այսբերգի գագաթն Է, երկարաժամկետ ազդեցությունն անհամեմատ ավելի խորն Է»,-ասել Է Լագարդը՝ Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտում ելույթ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում:

ԱՄՀ-ի ղեկավարը նշել Է, որ հիմնադրամն անդամ երկրներին օգնում Էկաշառակերության դեմ պայքարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share