Բաժին. Ֆինանսական

Արդշինբանկ. հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով

Արդշինբանկը հայտարարում է հիփոթեքային վարկերի տրամադրման նոր պայմանների մասին, համաձայն որի նվազեցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը՝ դառնալով 9.5%: Բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով:

«Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, Արդշինբանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները՝ ստեղծելով հնարավորություններ բոլորի համար: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռքբերելու դեպքում ստանալ վարկ մինչև 35 տարի ժամկետով և առավել ցածր տոկոսադրույքներով: Ավելին, վարկի մեծ գումարի դեպքում վարկառուի եկամտի հաշվարկում ներառվում է նաև վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարը», – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հիփոթեքային վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ https://goo.gl/or451, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

—————

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Share