Ֆինանսական | 14:16 27/09/17

Քարդաշյանների կլանի միլիոնները. Քիմի կարողությունը հասել է 175 մլն դոլարի

Այս տարի լրանում է Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող հեռուստաշոուի 10 ամյակը։ Քիմից բացի շոուն նաև հաջողություն բերեց նրա ընտանիքի անդամներին։ Ներկայացնում ենք Քարդաշյանների կլանի ներկայացուցիչների կարողությունները։

Քիմ Քարդաշյանի մեծ քույր Քորթնի Քարդաշյանի կարողությունը կազմում է 35 մլն դոլար։ Քորթնի Քարդաշյանի կարողության հիմնական աղբյուրը Քարդաշյանների մասին պատմող հեռուստաշոուն է։

Քլոե Քարդաշյանի կարողությունը կազմում է 40 մլն դոլար։ Քարդաշյանների հեռուստաշոուից բացի Քլոեին զգալի եկամուտ են բերել մի շարք այլ հեռուստանախագծեր։

Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույր Քենդալ Ջեները հայտնի մոդել է։ Նրա կարողությունը կազմում է 18 մլն դոլար։ Ֆորբսի տվյալների համաձայն Քենդալը 2016թ.-ին վաստակել է 17 մլն դոլար, նա երրորդ ամենաշատ վարձատրվող մոդելն է աշխարհում։

Քարդաշյանների կլանի ամենափոքր ներկայացուցիչ 20-ամյա Քայլի Ջեների կարողությունը 50 մլն դոլար է։ Չնայած երիտասարդ տարիքին Քայլին գործարկել է հարդարման միջոցների հաջողած բրենդ՝ Kylie Cosmetics, որի վաճառքներն անցյալ տարի կազմել են 420 մլն դոլար։

Քիմ Քարդաշյանի մայր Քրիս Ջենների կարողությունը կազմում է 60 մլն դոլար։ Նրա եկամուտների հիմնական աղբյուրը Քարդաշյանների հեռուստաշոուն է, նա նաև իր երեխաների մենեջեն է և անձամբ է զբաղվում նրանց գործունեության կարգավորմամբ։

Քարդաշյանների կլանի ամենահաջողակ ներկայացուցիչն է մնում Քիմ Քարդաշյանը։ Քիմի կարողությունը այժմ կազմում է 175 մլն դոլար։ Հայտնի է, որ Քիմը մեծ գումարներ է վաստակում ոչ միայն շոու բիզնեսի կամ նորաձևության շներոհիվ, այլ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների։ Քիմի ստեղծած մի շարք հավելվածներ տասնյակ միլիոնավոր դոլարներ են բերել նրան։ Ֆորբսի տվյալների համաձայն 2016թ.-ին Քիմը վաստակել է 45.5 մլն դոլար։