Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի հոկտեմբերի 3-ից 5-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 13 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հոկտեմբերի 3

14:00-15:30 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր – Լ. Նալբանդյան

15:30-15:45 – Ընդմիջում (Սրճդադար)

15:45-17:15 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր – Լ. Նալբանդյան

17:15-17:30 – Ընդմիջում (Սրճդադար)

 

17:30-18:15 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր – Լ. Նալբանդյան

Դասընթացի 2-րդ օր՝ հոկտեմբերի 4

14:00-15:30 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք – Ա. Ժամկոչյան

15:30-15:45 – Ընդմիջում (Սրճդադար)

15:45-17:15 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք – Ա. Ժամկոչյան

Դասընթացի 3-րդ օր՝ հոկտեմբերի 5

14:00-15:30 – Թեմա 3. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ – Ա. Ժամկոչյան

15:30-15:45 – Ընդմիջում (Սրճդադար)

15:45-17:15 – Թեմա 3. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ – Ա. Ժամկոչյան

Դասընթացի դասավանդողներ

1. Անահիտ Ժամկոչյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

2. Լևոն Նալբանդյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Share