Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՍ ՕԷՄԷՍՔ Արմենիա. Արդշինբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատոր

2017թ.-ի սեպտեմբերի 27-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը:

Հիշեցնենք, որ ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի արժեթղթերի ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:

Արդշինբանկը 2013թ.-ի ապրիլից հանդիսանում է նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ, ինչը հնարարվորություն է տալիս Բանկին սպասարկելու բորսայական առևտրի հետ կապված հաշվարկները: 

Դեպոզիտար համակարգի Հաշվի օպերատորների և ԿՇՀՀԱ-ների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սակագների կանոնները հասանելի են ՀԿԴ պաշտոնական կայքի (www.cda.am) հետևյալ բաժիններում՝ «Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորներ» և «Հաշվարկային համակարգի անդամներ»:

———–

«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2002թ.՝ հիմնադիր ժողովի որոշմամբ, իսկ 2003թ-ին բանկը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83): 2014թ.- ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի: Բանկը 2008թ.-ի դեկտեմբեր 12-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև Կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր է: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ardshinbank.am:

Share