Բաժին. Ֆինանսական

Հայաստանի կառավարությունը սեկվեստր հայտարարելու հարց չի քննարկում

ՀՀ կառավարությունը  չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող նման լուրերին: «Նման բան ընդհանրապես չկա, ունենք հստակ գաղափարախոսություն, որ ամրագրենք պահպանողական քաղաքականություն 2017-ի և 2018-ի  պետական բյուջեի նախագծերում: Նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ընդ որում հատկանշանական է, որ աճող պարտքի պարագայում միջազգային վարկանիշավորող կազմակերպությունները պահպանել են մեր ռեյտինգը և բարձր գնահատել 2017-ի հարկաբյուջետային քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծախսերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

Share