Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. 2018թ.-ին տնտեսական աճը կանխատեսվում է 5%

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, թեև իշխանությունների կողմից բազմիցս հայտարարվել է, որ թիրախը լինելու է միջինը 5 տոկոս աճի ապահովումը:

«Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, և չես կարող ցանկությունների շրջանակում ինչ-որ թիվ դնել: Այդ թվերը ստացվում են որոշակի գործողությունների արդյունքում: 2017 թվականի տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է, այսինքն՝ 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենալու ենք միջինը 4,3 տոկոսի աճ: Եվ այդ բազայի վրա է ծրագրավորվում 2018-ի համար 4,5 տոկոսի աճ: Մենք բազմիցս նշել ենք, որ դա 4-տոկոսանոց աճը չէ, այլ 5 տոկոսի շրջանակներում է, իսկ որպեսզի կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք: Կառավարության ձեռքին մի քանի գործիք կա, մեկը բարեփոխումներն են, մյուսը՝ կապիտալ բնույթի ծախսերը: Դրա համար էլ կապիտալ ծախսերն ավելացրել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2018 թվականին նախատեսվում է հավաքագրել 1 տրլն 307 մլն դրամի եկամուտ և կատարել 1 տրլն 464 մլրդ դրամի ծախս: Կապիտալ ծախսերը 2017-ի համեմատ ավելացվել են ավելի քան 80 տոկոսով, որոնք կկազմեն 170 մլրդ դոլար:

Share