Ֆինանսական | 18:24 29/09/17

Արդշինբանկին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ

Արդշինբանկը ստացել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ՝ անդամկցելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին:

«Արդշինբանկի և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում Բանկի միջոցով հասանելի կդառնան Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները» - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկը 2013թ.-ից հանդիսանում է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ, ինչը հնարավորություն է տալիս Բանկին սպասարկելու բորսայական առևտրի հետ կապված հաշվարկները:

Նշենք, որ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD) և Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է: 2014թ.-ից ՀԿԴ-ն հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարը և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառուն:

-----------

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: