Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հոկտեմբերի 17-ին և 19-ին կազմակերպում է «Միասնական հաշվի համակարգ, ՀԴՄ-ների կիրառում, ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգ և ապրանքների դրոշմավորում (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորոումներ)» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հոկտեմբերի 16-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հոկտեմբերի 17

18:30-20:00 – Թեմա 1. Միասնական հարկային հաշվի համակարգի հիմնական սկզբունքները, հարկային պարտավորությունը և դրա կատարումը – Գ. Զալինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենք, նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված իրավական ակտերում կատարված փոփոխություններ – Ա. Մանուկյան

Դասընթացի 2-րդ օր՝ հոկտեմբերի 19

18:30-19:15 – Թեմա 3. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու կարգը – Ա. Մուրադյան

19:15-20:00 – Թեմա 4. Ապրանքների դրոշմավորում – Գ. Զալինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 6. 2018թ.-ի հունվարի 1-ից կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հետ կապված օրենսդրական փոփոխությունները և առանձնակատկությունները – Ա. Մուրադյան, Գ. Զալինյան

Դասընթացի դասավանդողներ

1. Անդրանիկ Մուրադյան. Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Ընթացակարգերի բաժնի պետ

2. Աննա Մանուկյան. Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Գայանե Զալինյան. Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Share