Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ`անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին

Նպատակ ունենալով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը  և կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման լիովին նոր առաջարկով:

Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից:

Արշավի շրջանակներում համադրելով վերը նշված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով: 

Արշավը  գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:

———–

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am

Share