Բաժին. Ֆինանսական

Dow Jones-ը հայտարարել է Google-ի կողմից Apple-ի ձեռքբերման մասին

Ֆինանսական լրատվության համաշխարհային առաջատարներից մեկը համարվող Dow Jones գործակալության լուրերից մեկի համաձայն Google կորպորացիան 9 մլրդ դոլարով գնել է Apple կորպորացիան։

Իհարկե լուրն ապատեղեկատվություն է, սակայն հետաքրքիրն այն է, որ գործակալությունը հերքում է հաքերային հարձակման մասին լուրը։

Dow Jones-ի կողմից տարածված հաղորդագրության ասված է, որ պարզպես պետք չէ ուշադրություն դարձնել հոկտեմբերի 10-ի 9։34-ից մինչ 9։36 հրապարակված վերնագրերին։ Դրանց հրապարակումը տեխնիկական սխալի հետևանք է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share