Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկի ArCa Mir վճարային քարտի առավելությունները

Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Mir» վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում է “ArCa Mir ” վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ:

Ամերիաբանկի “ArCa MIR” վճարային քարտերն ունեն մի շարք առավելություններ ֆինանսական շուկայում, մասնավորապես.

  • քարտի սպասարկման ցածր վճար
  • անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում
  • Ամերիաբանկում, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներով քարտին գումարի անվճար մուտքագրում
  • 10,000 ՀՀ դրամից բարձր գումարով գործարքների դեպքում կարճ հաղորդագրության անվճար ուղարկում:

Քարտը հնարավոր է պատվիրել նաև առցանց, անմիջապես Ամերիաբանկի կայքից:

“ArCa Mir” վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել և մուտքագրել քարտին նաև այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը:

Նշենք նաև, որ Ամերիաբանկը հասանելի է իր հաճախորդներին 24/7 ռեժիմով և աշխարհի ցանկացած վայրում “ArCa Mir” վճարային քարտի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում քարտապանները կարող են շուրջօրյա ռեժիմով զանգահարել Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով և ստանալ անհրաժեշտ աջակցություն

Share