Բաժին. Ֆինանսական

Լոնդոնում կկայանա «Հայերը ֆինանսների աշխարհում» համաժողովը

2017թ. նոյեմբերի 2-ին Լոնդոնի Bulgari հյուրանոցում կկայանա «Հայերը ֆինանսների աշխարհում» (AIF 2017) համաժողովը։ Համաժողովն առաջին քայլն է ամբողջ աշխարհից հայկական ծագմամբ ֆինանսական համայնքի ներկայացուցիչների համախմբման գործում։

Համաժողովի աջակիցների և գործընկերների թվում են AGBU, Amber Capital, Boghossian Jewels և Polixis կազմակերպությունները և ընկերությունները։ Ֆինանսական ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին։ Համաժողովի սփիքերների թվում է նաև հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Համաժողովի հիմնական նպատակներից մեկը հայազգի ֆինանսիստների համայնքի ստեղծումն է։ Համաժողովի մասնակցիների ուշադրության կենտրոնում կլինի նաև Հայաստանում ներդրումների իրականացման թեման։

Լոնդոնյան համաժողովին կհետևեն համաշխարհային այլ ֆինանսական կենտրոններում կազմակերպված նմանատիպ միջոցառումներ։

Share