Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 30/10/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 482.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.52 դրամով և կազմել 561.56 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 8.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.44 դրամով և կազմել 634.93 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 108.30 դրամով և կազմել 19640.4 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.81 դրամով և կազմել 259.3 դրամ: Պլատինի գինը նվազել է 151.51 դրամով և կազմել 14221.05 դրամ:

Share