Բաժին. Ֆինանսական

LME. Գունավոր մետաղների գներ – 01/11/17

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.85%-ով և կազմել 2197.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.54%-ով և կազմել 6936.50 դոլար, կապարի գինն աճել է 1.23%-ով և կազմել 2462.00 դոլար, նիկելի գինն աճել է 7.16%-ով և կազմել 12725.00 դոլար, անագի գինն աճել է 1.55%-ով և կազմել 19600.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.80%-ով և կազմել 3276.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 1.64%-ով և կազմել 60000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Share