Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 08/11/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 486.22 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.96 դրամով և կազմել 563.77 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 8.20 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 638.65 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 93.09 դրամով և կազմել 19940.61 դրամ: Արծաթի գինն աճել է 1.67 դրամով և կազմել 265.83 դրամ: Պլատինի գինն աճել է 123.61 դրամով և կազմել 14475.54 դրամ։

Share