Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 10/11/17

Նոյեմբերի 10-ի ԿԲ խորհրդի նիստում գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջեւ կնքված կենսաթոշակային ֆոնդերի պահառության պայմանագրերի փոփոխությունները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի պահպանողական կենսաթոշակային ֆոնդի, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:

Գրավատնային գործունեության լիցենզիաներ են տրամադրվել «ՄՈՐՎԻԿ» ՍՊԸ-ին և «Ոսկե վտակ», «ՊԼԱՏԻՆ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա, վերաձևակերպվել է «ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 318 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել «ԴԵԳԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 288 լիցենզիան:

Share