Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. Արտոնյալ պայմաններով ծառայություններ՝ նորաբաց Քոչար մասնաճյուղում

Ամերիաբանկը բացեց նոր` «Քոչար» մասնաճյուղը Երևան քաղաքում /հասցե` Վահրամ Փափազյան փող, 8 շենք, «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոն/:

Կարևորելով հաճախորդին հասանելի լինելու հանգամանքը` Ամերիաբանկը շարունակում է զարգացնել և ընդլայնել օնլայն ծառայությունների շրջանակը և միաժամանակ ընդլայնում է նաև երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի շարքը: Նորաբաց «Քոչար» մասնաճյուղը Բանկի չորրորդ մասնաճյուղն է, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը:

«Քոչար» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղում մինչև 2018թ. մարտի 31-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.

– Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում.

– մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

– Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

«Քոչար» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

———–

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Share